▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են վարսավիրանոցը, որտեղ տարիներ առաջ տեղի էր ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն

Այսօր՝ հունվարի 15-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ Էդգար Բ-ն ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ գիշերը անհայտ անձ կամ անձինք հատուկ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Մայիսի 9 փողոցի 49 շենքի առաջին հարկում գործող «Ստելլար» գեղեցկության սրահի դուռն ու դռան հետևում տեղադրված ճաղավանդակի կողպեքը ու մտել ներս։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը վարսավիրանոցից գողացել են մոտ 4000 ԱՄՆ դոլար արժողության մազահեռացման (էպիլյացիա) սարք և այլ պարագաներ։ Ընդհանուր առմամբ ՝ ստահակի կամ ստահակների կողմից վարսավիրանոցին պատճառվել է մոտ 5000 ԱՄՆ դոլարի վնաս։ 

Այդ վարսավիրանոցում նախկինում գործել է «Good Win», որտեղ 2014 թվականին տեղի էր ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն և կողոպուտ։ Այդ հանցագործությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը տաք հետքերով բացահայտել էին, իսկ աշխատակցին սպանած անձին հայտնաբերել էին Հայաստանի սահմանից դուրս։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more