▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում շտապօգնության բժշկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց. հայտնել է, որ այն անձնական օգտագործման համար է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկված Երևանի բնակիչ 25-ամյա Ա․Հ․-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 7-րդ բաժանումքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի կիրճից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Ա․ Հ․-ին։  Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ, ընդհանուր՝ 4․05 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվածը հանդիանում է «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց և այն իր օգտագործման համար է։ 

Ա․Հ․-ն ոստիկանությունից ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղից էլ բաց է թողնվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ ինքը մարզերում գործող բժշկական կենտրոններից մեկի շտապօգնության բժիշկ է։  

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more