▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանում սպասվում է ձյուն»․ Գագիկ Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերում խոսել է մոտեցող ակտիվ ցիկլոնի մասին։ «Այսօր ցերեկը մինչև դեկտեմբերի 27-ի կեսօր Հանրապետության առանձին հատվածներում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ժամերից դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան կտեղա ձյուն, դեկտեմբերի 28-ի ցերեկը տեղումները հյուսիսային և կենտրոնական շրջաններում կդադարեն և կպահպանվեն միայն Վայոց ձորի ու Սյունիքի մարզում։

Դեկտեմբերի 27-ին և 28-ին լեռնային առանձին մարզերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ը Հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի մոտ 5-7 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ժամերին, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն, 28-ի ցերեկային ժամերին տեղումները ժամանակավորապես կդադարեն»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more