▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանում փոշին սպառնալիք է». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում փոշին սպառնալիք է։
Մի՞թե հնարավոր չէր երեք տարում այս պարզ հարցը լուծել։ Անվերջ լսում ենք՝ կանենք, կանենք, կանենք… Ի վերջո, բնակչության, նորածին երևանցու կյանքի մասին պատասխանատու լինելո՞ւ է։
Ժամանակակից քաղաքաշինության նպատակը միայն շենք կառուցելը չէ։ Այն պետք է նվազագույնի հասցնի ազդեցությունը քաղաքի և մարդկանց վրա շինարարության ամբողջ ընթացքում։
Հատուկ գեներացրել եմ մեր աչքին անսովոր շինհրապարակ՝ ցույց տալու համար, որ շինարարությունը կարող է կազմակերպվել այնպես, որ հնարավորինս քիչ վնասես քաղաքին։
-Շենքը փակված է պաշտպանիչ ցանցով՝ փոշու տարածումը նվազեցնելու համար։
-Ծառերը պահպանվել և առանձնացված են պաշտպանիչ ցանկապատերով, որպեսզի չվնասվեն տեխնիկայից և շինանյութերից։
-Շինհրապարակն ունի հստակ կազմակերպված պահեստավորման և երթևեկության գոտիներ։
-Տարածքը պարբերաբար խոնավացվում է՝ փոշին վերահսկելու նպատակով։
Քաղաքի նկատմամբ հարգանքը նաև այսպես է դրսևորվում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more