▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում փեսան սպանել է աներոջը. Ոստիկանությունը՝ աղմկահարույց դեպքի մասին

Մարտի լույս 19-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքում կրակոցներ են հնչել։ Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու Կենտրոն վարչական շրջանը սպասարկող պարեկայինները պարզել են, որ շենքի բնակիչներից մեկը անկանոն կրակոցներ է արձակել նախ շքամուտքի, ապա բնակարանի դռան մոտ՝ աներոջ ուղղությամբ։

47-ամյա տղամարդը տեղում մահացել էր։ Դեպքի վայրում հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ատրճանակ, որսորդական հրացան, ինքնաձիգի փամփուշտի 10-ից ավելի կրակված պարկուճ և այլն։ Ոստիկանության ծառայողները 35-ամյա կասկածվողին հայտնաբերեցին, վնասազերծեցին ու բերման ենթարկել են Կենտրոնական բաժին։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին, տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more