▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում պարեկային ծառայության գնդի պարեկի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 21-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 64-ամյա Ռիտա Գրիգորյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 10-ին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ՝ 33-ամյա Գուրգեն Գալստյանի կողմից վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։ 

Կայքի տեղեկություններով՝ տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարող ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ 

Ինչպես ավելի հայտնել էինք, դեկտեմբերի 10-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Skoda մակնիշի ավտոմեքենան Մելքումովի փողոցում վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել էր ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more