▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ուժեղ անձրեւից հետո ավտոմեքենաներն արգելափակվել էին ջրափոսի մեջ

Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝ կամրջի տակ, ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության ավտոմեքենան դուրս է բերվել ջրափոսից։

Պարզվել է, որ հորդառատ անձրևից կուտակված ջրափոսում առկա է արգելափակված 6 այլ ավտոմեքենա։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով ավտոմեքենաները դուրս են բերել ջրափոսից։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more