▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կրակել են «Սուրմալու» տոնավաճառի փայատերի վրա

 

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

 

 

 

 

 

Նշվում է, որ Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։

Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով կամ ովքեր և որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more