▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ինձ ձերբակալել են Բելառուսի պահանջով, Ադրբեջանի հրահանգով. Լապշին

Թարմացված․ Ալեքսանդրին ազատ արձակեցին, Ֆեյսբուքում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ կից հրապարակելով լուսանկար բլոգերի հետ։

Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է. «Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:
Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա. Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ»:

***

Հայտնել էինք, որ «Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները արգելափակել են բլոգեր Ալեքսանդր Լապշինի մուտքը ՀՀ տարածք»: Այս մասին սոցկայքերում գրել էր բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Նրանք պահանջել են իրենց հետ գնալ գրասենյակ։ Ես հրաժարվել եմ։ Նրանք վերցրել եմ իմ անձնագիրը, ես ավելի քան մեկ ժամ է, ինչ կանգնած եմ անձնագրային հսկողության կետերից մեկի դիմաց: Իրավիճակը շատ տհաճ է, ինձ անհրաժեշտ է լրատվամիջոցների աջակցությունը։ Սահմանապահները հայերեն են շփվում, ես միայն հասկացել եմ «կալանավորել» բառը,-գրել էր Լապշինը:

AURORANEWS-ը գրում է, որ կայքին հաջողվել է  կապ հաստատել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, ով   ասել է, որ իրեն ձերբակալել են Բելառուսի պահանջով:

Ներկա պահին գտնվում է Զվարթնոց օդանավակայանի կից ոստիկանության բաժանմունքում: Նման իրավիճակ է մոտ 2 ժամից ավելի: Բոլոր փաստաթղթերը վերցրել են: Դեռ պարզ չէ թե ինչ հանգուցալուծում կլինի: Ալեքսանդր Լապշինը մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ հաճախ է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի գործունեությունը քննադատում, հիմնական պատճառը դա է, նաեւ վստահ է, որ Բելառուսը կատարում է Ադրբեջանի պահանջը:

«Ես Լուկաշենկոյին հարկավոր չեմ, նա կատարում է Իլհամ Ալիեւի հրամանները»,- ասել է Լապշինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more