▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հարձակվել են «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի կենտրոնական գրասենյակի վրա

Հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ անհայտ անձը կամ անձինք հարձակվել են Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 2 հասցեում գործող «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա։

Գրասենյակի պատերին, դռան մոտ կայանված ավտոմեքենայի վրա լցրել են սպիտակ ներկ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Թե ով է հարձակման հեղինակը կամ հեղինակները՝ պարզվում է։

Աղբյուրը՝ այստեղ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more