▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հարձակման է ենթարկվել ՀՔԾ աշխատակիցը. վնասել են նրան պատկանող ավտոմեքենան

Երևանում հուլիսի 4-ին՝ ժամը 16:30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան նրբանցքում գործող «Ուրարտու» խանութի դիմաց Mazda մակնիշի ավտոմեքենայով հարձակվել են մի քաղաքացուհու վրա։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված վայրում վիճաբանության ժամանակ Mazda-ի վարորդն ու ուղևորը ձեռքերով և ոտքերով հարվածել են Երևանի բնակիչ Լուսինե Բ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հարվածել ու վնասել են նրան պատկանող KIА մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով խոշոր չափի վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ այդ կինը և Mazda-ի մեկ այլ կին ուղևոր պայուսակով հարվածել են Լուսինե Բ-ի մոր մարմնի տարբեր մասերին։ Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են, որ Mazda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Շ-ն, իսկ ուղևորները եղել են նրա կինը՝ 56-ամյա Թամարա Հ-ն, նրանց աղջիկները՝ Երևանի բնակիչներ, 34-ամյա Անահիտ Շ-ն, 33-ամյա Մարինե Շ-ն, ովքեր քրեական հետախույզների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկաբությաբ Նոր Նորքի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Բ-ն աշխատում է Հատուկ քննչական ծառայությունում՝ անձնակազմի կառավարման բաժնի գխավոր մասնագետ։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more