▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երկվորյակ քույր ու եղբայր «Հաղթանակ» զբոսայգում վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, իսկ 5 րոպե անց՝ աջ և ձախ ոտքերի վնասվածքներով մեկ այլ երեխա։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվադանոց տեղափոխվածներն են ԱՄՆ-ի քաղաքացիներ՝ 18-ամյա Ռոբերտ Օ-ն, 18-ամյա Նատալյա Օ-ն։

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգուց, որտեղ «Մրրիկ» ատրակցիոնի նստատեղի կոտրվելու հետևանքով և վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ են ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները երկվորյակներ են։   

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում                                                  

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more