▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ձերբակալել են ասեղնաբույժին, ով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 2 քույրերի նկատմամբ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում ժամանակավորապես բնակվող 59-ամյա մի տղամարդու նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով Զավարյան փողոցում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել այդ տղամարդուն։

Վերջինս կասկածվում է Երևան քաղաքում իրեն պատկանող բնակարանում Երևանի բնակիչներ՝ 17-ամյա և 25-ամյա քույրերի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։ 

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, այդ տղամարդը զբաղվել է ասեղնաբուժությամբ և նման բնույթի գործողություններ նա կատարել է ասեղնաբուժությամբ քույրերին բուժելու ընթացքում։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ անունները չենք հրապարակում։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more