▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի. ամուսինները տեղում մահացել են, որդին տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատարն Աճառյան փողոցում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից 2-ը տեղում մահացել են, 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը արձանագրել է 2 հետիոտնի մահը, իսկ մյուսին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորը նրանց որդին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more