▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. Mercedes-ն էլ մխրճվել է առևտրի տաղավարի մեջ. կան վիրավորներ

 

Shamshyan.com-ը գրում է. Մարտի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի և Վ. Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 29-ամյա Աղվան Ոսկանյանի վարած Օpel մակնիշի 21 QQ 022 համարանիշի և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 29-ամյա Արման Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 97 NO 700 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 33-ամյա Անի Խոջոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Բախումից հետո Mercedes-ն էլ բախվել է առևտրի տաղավարներին։

Ավագ հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more