▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված հայտնաբերվել է 22-ամյա տղայի դի

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավանեսովի փողոցի տներից մեկը, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված վիճակում հայտնաբերել են 22-ամյա Նարեկ Ի․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Նարեկ Ի․-ն ինքնասպանություն է գործել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ինքնասպանություն գործած երիտասարդը հայտնի քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի՝ Պիստի որդին է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more