|
Սեպտեմբերի 23-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց հափշտակել են 30 հազար ԱՄՆ դոլար գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 53-ամյա Աղավնի Գ․-ն հայտնել է, որ նույն օրը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի «Rate Pro» էջով նկատել է շահավետ տարադրամի փոխանակման կետի գովազդ, որից հետո «Վոթսափ» հավելվածով կապնվել է նշված էջի օգտատեր ներկայացած Դավիթի հետ, ում հետ պայամանավորվել է Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Երևան Սիթիում» փոխանակել 30 հազար ԱՄՆ դոլար գումարը՝ փոխարինել ՀՀ դրամով, որից հետո ժամը 19։10-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնում Դավիթի հրահանգով գումարը փոխանցել է «ԻՔՍ» համարանիշի ավտոմեքենայի վարորդին, ով էլ իր հերթին այն փոխանցել է մեկ ուրիշ անձի և այդ եղանակով Դավիթը խաբեությամբ իրենից հափշտակել է 30 հազար ԱՄՆ դոլարը։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ԻՔՍ» համարանիշի ավտոմեքենայի վարորդ է հանդիսանում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Հարություն Ս․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի տվյալները պարզելու, նրան և հափշտակած գումարը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ |
Երևանում 53-ամյա կնոջից խարդախությամբ 30 հազար դոլար են հափշտակել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


