▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 27-ամյա վարորդը բախվել է բենզալցակայանի պատին ու գլորվել ձորը. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Ավան 14 փողոցի բնակիչ, 27-ամյա Վիգեն Օհանյանը իր վարած Toyօta Prado մակնիշի 68 ՏՏ 953 համարանիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցի 26 շենքի դիմաց բախվել է «Մամիկոն Անղալադյան» անհատ ձեռներեցի բենզալցակայանի կրպակի պատին և մի քանի պտույտ գլորվելով՝ հատնվել Այգեգործների թաղամասի ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Օհանյանն ու նրա ուղևորներ՝ Ավան 3-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Ռազմիկ Գևորգյանը և Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 29-ամյա Բալաբեկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more