Դեկտեմբերի 8-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, ժամը 21:00-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցի 144 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոմն Տիգրանն դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչներ՝ 17-ամյա Արտյոմ Մ․-ին և 17-ամյա Դավիթ Ա․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Տիգրանը հանդիսանում է Երևանի բնակիչ 23-ամյա Տիգրան Ս․-ն, ով դեկտեմբերի 8-ին իր եղբայրներ՝ Երևանի բնակիչներ 22-ամյա Արայիկ Ս․-ի և 18-ամյա Գևորգ Ս․-ի հետ Նուբարաշեն 6-րդ փողոցի 144 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտյոմ Մ․-ին և Դավիթ Ա․-ին:
Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից Տիգրան և Գևորգ Ս․-երը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ նախապատրաստված փաստաթղթերի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Երևանում 23-ամյա երիտասարդն իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասների․ կան ձերբակալվածներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet