|
Հունվարի 4-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հին Երևանցու փողոցի 2 հասցեում վիճաբանության ժամանակ այլ անձանց կողմից դանակահարվելու հետևանքով շտապօգնության խումբը 2 անաչափահասի Է տեղափոխել «Ուիգմոր կլինիկ» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 16-ամյա Ա․ Պ․-ն է՝ «ծոծրակի վնասվածք, 1 որովայնի, 2 մեջքի» ախտորոշմամբ և 16-ամյա Գ․ Գ․-ն՝ «մեջքի վնասվածք 1 տեղից» ախտորոշումամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ա․Պ․-ին և Գ․Գ․-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ 19-ամյա Ավետիս Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դիտեք նաև՝ |
Երևանում 19-ամյա տղան դանակահարել է 16-ամյա երկու անչափահասի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


