Այսօր վրաերթ է եղել Երևանի Կոմիտասի–Փափազյան փողոցների խաչմերուկում
ԱրմենիաSputnik-ի կադրերում երևում է, որ տուժածը պարեկ է։ Նրան շտապօգնութան մեքենայով հոսպիտալացրել են
Վրաերթի ենթարկված պարեկի կյանքին վտանգ չի սպառնում․ հայտնել են ոստիկանությունից։
ՆԳՆ ոստիկանությունից նաև հաստատել են, որ նա վրաերթի է ենթարկվել Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում ծառայություն իրականացնելու ժամանակ։


