▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի տարբեր հատվածները՝ ծխի մեջ․․․

***

***

Բնապահպան Սիլվա Ադամյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ ից գրառմամբ․ «Նորքի 2-րդ զանգվածը՝ ծխի մեջ»։ «Առավոտից այս վիճակն է, ամբողջը ծուխ է։ Հրաշալի կիրճերում ու էդ տարածքներում ծուխ է նստած»,- նշել է նա։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը․ «Կա մի հին անեկդոտ։ Հայրը ստուգում է որդու օրագիրը։ Բոլոր առարկաներից՝ անբավարար։ Մեկ էլ հանկարծ. 5 գնահատական, երգեցողությունից։ Հոր արձագանքը՝ «այսքանից հետո դեռ կարողանում ես երգե՞լ...»։

Հիմա Երեւանի քպ-ական իշխանությանն է։ Քաղաքը փոշուց հետո, հիմա էլ թունավոր ծխով պատված է, իսկ սրանք պատրաստվում են թիթեռ նկարել ու ողջ քաղաքում իբր համերգներ են կազմակերպում։ Աջափնյակի մետրոյի կայարանի, Մարաշ- Նոր Նորք ճոպանուղու, կինո «Հայրենիքի» էստակադայի կառուցման առիթով... պետաքանդության խյտառակ օրինակը Երեւանում»։

Դավիթ Մաթևոսյանն էլ հետևյալ գրառումն է կատարել․«Բայց մի ասեք, մի ասեք։ Սա խնկարկում է ի պատիվ և ընդառաջ քաղաքի տոնին։ Բա իհարկե` Էրեբունի ամրոցից ծուխը քուրա֊քուրա սահում ու պարուրում է դարավոր քաղաքը։ Երեք հազար տարվա պատմական ընթացք է խորհրդանշում խնկարկումն այս։

Շըն֊չեք֊զգա֊ցեք մարտակառքերի, կաԾյուշաների ու դռռռոնների սլացքը այդ երեք հազարամյակն իվեր»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more