▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի շքամուտքերից մեկում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ uեռական գործողություններ է կատարել

Հունվարի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Ա․ Գ․-ն և հայտնել, որ հունվարի 5-ին՝ ժամը 11։00-ի և հունվարի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում Ս․ Բ․-ն իր կնոջ 15-ամյա աղջկա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ։ 

Երևանի քրեական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս․ Բ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 14-ամյա, և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տվյալ տարածքի քննչական բաժին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more