▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի 21-ամյա որդին վթարի է ենթարկվել

Երեւանում, այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Ռոլանդ Օհանյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 60 DO 060 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիա փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին, այնուհետեւ՝ քարե ցանկապատին, առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանն ու կողաշրջվել։

Երևանում Toyota Prado-ով վթարի է ենթարկվել Մալաթիայի նախկին թաղապետ, Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Դավիթ Օհանյանի 21-ամյա որդին. օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետեւանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երեւանի քաղաքապետի նախկին տեղակալ Դավիթ Օհանյանի որդին է։

Առավել մանրամսն՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more