▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի կենտրոնում գտնվող թանկարժեք հյուրանոցներից մեկը դատարան է դիմել․ նախագահական համարում են մնացել, բայց գումարը չեն վճարել

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևանի Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող թանկարժեք հյուրանոցներից մեկը գումարի բռնագանձման պահանջի մասին դատական հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Վարդուհի. Ն» ՍՊ ընկերության։

Գործը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին և վարույթ է ընդունվել օգոստոսի 31-ին։ Դատարանի որոշմամբ՝ պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք է դրվել։

Իրավաբան.net է գրում ու հավելում, որ  պարզել է, որ ընդհանուր առմամբ 4 սենյակ է ամրագրվել․ 1 նախագահական և 3 «սուպերիոր»:

Նախագահական և 2 «սուպերիոր» համարներն ամրագրվել են 6 գիշերվա համար, իսկ մեկը՝ 3 գիշերվա։

Մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 16 միլիոն դրամ։

Նշվում է, որ դրա դիմաց վճարումը պետք է արվեր դեռևս 2022-ին, սակայն պատվիրատուն չի վճարել։

Այս գործով նիստ դեռևս չի նշանակվել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more