|
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մայրաքաղաքի դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների գործածումը։ 1-6-րդ դասարանների աշակերտներին կարգելվի դասապրոցեսի, դասամիջոցի և միջոցառումների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված բջջային հեռախոս։ Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է հեռախոս տանի դպրոց, այն կհանձնի դասղեկին, կպահվի համապատասխան վայրում, և միայն դասերից հետո կկարողանա վերցնել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ «Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չէ, այլ պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների։ Բացառությամբ կօգտագործվի միայն կրթական նպատակներով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ, դա կարող է լինել շաբաթական մեկ-երկու անգամ»,- ասաց Խաչատրյանը՝ առաջարկելով մինչև տոտալ արգելումը 15 դպրոցներում մոնիթորինգ իրականացնել և տարավերջին գնահատել ցուցանիշներն ու առաջադիմության որակը։ *** |
|
Հաղորդավարուհի, երգահան Մարինա Թագակչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է նշանակում՝ երեխան հեռախոս չվերցնի դպրոց։ |
Երևանի դպրոցներում բջջային հեռախոսների գործածումը կսահմանափակվի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


