▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի բնակիչները հետաքրքրվել են քաղաքապետի անձով և նախասիրություններով

Մարտի 17-18-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում Երևանի բանակիչներին հրավիրել էր հարց ու պատասխանի և 24 ժամում ավելի քան 300 հարց էր ստացել:

Երևանի քաղաքապետի հետ ֆեյսբուքյան հարց ու պատասխանի շրջանակում բազմաթիվ հարցեր վերաբերել եննաև քաղաքապետի անձին և նախասիրություններին: Երևանում բնակվող մարզիկներից մեկը, օրինակ, քաղաքապետին հարցրել էարդյոք քաղաքապետը սիրում է սպորտ, և քաղաքապետը պատասխանել է, որ պատանեկան տարիքում ակտիվորեն զբաղվել էֆուտբոլով, իսկ ներկայումս աջակցում է մասսայական սպորտի տարածմանը:

Մեկ այլ նմանատիպ հարցի քաղաքապետը պատասխանել է, որ հետևելու է այս տարի կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը: Մեկ այլ քաղաքացի էլ հարցրել է քաղաքապետին, թե ով է նրա սիրելի քաղաքական գործիչը:

«Ինձ համար լավագույն քաղաքական գործիչը և ուսուցիչը եղել է և կա հայրս՝ Անդրանիկ Մարգարյանը»,-պատասխանել է քաղաքապետը:

Երևանցիներին հետաքրքրել է նաև, թե որ դպրոցն են հաճախում քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեխաները և ինչքան գումար է վճարում քաղաքապետը երեխաների կրթության համար, որին նա պատասխանել է, որ իր երեխաները հաճախում են Ավանի թիվ 177 հիմնական դպրոցը, որը անվճար է: Նմանատիպ մեկ այլ հարցի պատասխանում էլ նա նաև նշել է, որ իր երեխաները հաճախում են այն դպրոցը, որը ինքն է ավարտել:

Երևանի բնակիչներին հետաքրքրող բազմապիսի հարցերի մեջ եղել է նաև հարց քաղաքապետի առօրյայի հետ կապված, այդ թվում, թե ով է նրա վարսահարդարը: Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ իր վարսահարդարը տասնամյակներ Ավանում աշխատած ու այդպիսով ավանցիներին հայտնի Նորիկն է։

The thoughts and views expressed may not coincide with the views of the Asekose.am editorial team
Բլոգ more