|
Փետրվարի 5-ին, ժամը 00:40-ին ՆԳՆ Շենգավիթի բաժին տեղեկություններն են ստացվել, որ տներից մեկի բակում երեխայի դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները տան բակում՝ զրուցարանի մոտ, հայտնաբերել են 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան ինքնասպան է եղել։ |
Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է 15 տարեկան տղայի մարմին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


