▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանցիներն ու մի մոլորված դավալեցի որոշում են, թե ով պետք է ղեկավարի գյումրեցիներին»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵվրաԳյումրի․
Երևանցիներն ու մի մոլորված դավալեցի, որոշում են, թե ով պետք է ղեկավարի գյումրեցիներին։ Այստեղ կա մի կարևոր բացահայտվում․ լրագրողների Գյումրու «Ասպարեզ» ակումբը, որը մինչ այդ հանրությանը ներկայանում էր որպես հասարակական կազմակերպություն, կարծիքներ ներկայացնում իբրև քաղաքացիական հասարակության անունից, պարզվում է եղել է ու շարունակում է մնալ անազնվորեն քողարկված քաղաքական կազմակերպություն, որի տարածքում հիմնադրվում է քաղաքական գործընթացներին մասնակցող քաղաքական դաշինք»։
Հիշեցնենք՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները հայտարարել են, որ միասնական «Եվրադաշինք» անվամբ դաշինքով հանդես կգան Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին և որպես թեկնածու առաջադրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more