▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Վանաձոր ճանապարհին վթարվել է հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան․ հինգ հոգի հոսպիտաացվել են

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենեցել Արագածոտնի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

 

 

 

 

 

Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության JIN BEY մակնիշի և 48-ամյա Սաթենիկ Դադայանի վարած Nissan Note մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնք շտապօգնության ավտոմեքենայի մեջ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:

 

 

 

 

 

 

 

 

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ շտապօգնության մեքենան Ապարանի հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակով հիվանդին տեղափոխելիս է եղել հիվանդանոց, և վթարի պատճառներից մեկը նաև խոր փոսերն են ճանապարհի ողջ երկայնքով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more