▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան կայցելեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ

Ադրբեջանի արտգործ նախարար  Մամուդ Մամեդգուլիևը այս շաբաթ կայցելի Երևան: Heqqin.az-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Էլման Աբդուլաևը:

Նրա խոսքերով այցի նպատակը  «Արևելյան գործընկերություն» ծրագրի հերթական ոչ պաշտոնական  հանդիպմանը մասնակցելն է, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-13 –ին Երևանում: 

Հանդիպմանը նաև մասնակցելու է  ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:

Այս հանդիպումը կդառնա վերջին նախապատրաստական խորհրդակցությունը` Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ: 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more