|
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:25-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1989թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Վ․ Հ-ն (ծնված 2019թ․) և Ա․ Թ-ն (ծնված 2000թ․) տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գրանցվել է վերջինների մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ևս գրանցվել է վերջինի մահը։ |
Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ամուսիններնն ու նրանց 3-ամյա տղան մահացել են
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


