▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Գորիս ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է մահացել

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more