▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան», «Ռոսիա» և «Մալաթիա» տոնավաճառների տերերը սպառնացել են առևտրականներին և արգելել մասնակցել բողոքի ակցիաների. ահազանգ

Երևանի մի շարք տոնովաճառների ղեկավարներ սպառնացել են առևտրականներին և արգելել մասնակցել բողոքի ակցիաների։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները։

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող առևտրականները նշում էին, որ թեև հարկային բեռի ավելացումը համատարած բոլոր առևտրականների դժգոհությունն է հարուցել, սակայն շատերը վախենում են բողոքի ձայն բարձրացնել, քանի որ տոնավաճառների տերերը սպառնալիքներ են հնչեցրել, թե նրանց կզրեն տեղից։

Խոսքը մասնավերապես վերաբերում է «Երևան» տոնավաճառին «Ռոսիա» և «Մալաթիա» տոնավաճառներին։ Ակցիայի մասնակիցները նշում էին, թե այդ տոնավաճառների աշխատակիցներին ասվել է, որ եթե որոշեն գալ կառավարության մոտ ու իրենց բողոքն արտահայտեն հարկային բեռի ավելացման դեմ, ապա սկզբում պետք է իրենց իրերը հավաքեն տոնավաճառից։

Նշենք, որ այսօր կրկին մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով ոչ միայն հարկային բեռն ավելացնելու, նաև թանկացումների ու հայտարարագրման դեմ։

Նախատեսվում է, որ հաջորդ ակցիան տեղի կունենա հինգշաբթի։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more