▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը ժպտում է Փաշինյանին ու բութ մատով հավանության նշան ցույց տալիս․․․

Էրդողանը ժպտում է Փաշինյանին ու բութ մատով հավանության նշան ցույց տալիս․․․Փաշինյանը ոտքի վրա խոսակցություն է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ՝ Ալբանիայում եվրոպական քաղաքական միության 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Դիտեք նաև՝

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն իր ճակատագիրը հանձնել է Էրդողանին: Ամբողջությամբ: Ձեռքի հետ նաև Հայաստանի ճակատագիրը (Արցախն արդեն հանձնել է):
Թուրքիայի նախագահի ձեռքի ու բութ մատի շարժումը, հայացքը, ժպիտը կամ դեմքի խոժոռ հայացքն այլևս ուղենիշ է Փաշինյանի համար: Նա հայ ժողովրդին խոստանում է խաղաղություն, բայց գիտի, որ դա բլեֆ է: Գիտի, որ պատերազմ ու նվաստացում է բերում ու բերելու ՀՀ-ի գլխին:
Ալիևի հետ Փաշինյանը ոչ թե բանակցում է, այլ նրանից մուրում է թուղթ՝ աթոռը պահպանելու հույսով: Նիկոլը նաև հույս ունի, որ Էրդողանը, որի գիրքն ինքը կրծքին էր սեղմել, կմիջնորդի ու բարի քեռիություն կանի: Թուրք-ադրբեջանական զույգը բռնել է հաճախորդին ու մզում է մինչև վերջ:
Կարելի էր մի լավ ծիծաղել այս ամենի վրա, բայց քանի որ սա մեզ հետ է տեղի ունենում ու տուժում ենք բոլորս, ուստի պատմությունը դառնում է տրագիկոմեդիկ: Ու եթե սրան գումարենք ներսի ծաղրածուների արածները, ապա պատկերը շատ ավելի ողբերգական կդառնա:
Աշխարհաքաղաքական թափառաշրջիկի ու ծաղրածուների տեղը քաղաքական աղբամանում է, այլ ոչ թե պետության ղեկին, խորհրդարանում կամ այլ տեղերում»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more