▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն` COVID-ով»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումներով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «քովիդի դրական ախտորոշման» վերաբերյալ հայտարարությանը․

«Չգիտեմ, թե ով իրեն է վարակել, ինքը` զուգընկերուհուն, զուգընկերուհին էլ` բոլոր տգետներին»։
«Դիվանատգիտություն․
Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն` COVID-ով հիվանդ։ Նման հնարքներ, հավանաբար, յուրացրել է տգետների դպրոցի դասընթացների հատուկ իր համար մշակված ծրագրերից»։
«- պարոն Փաշինյան, կլինի՞ Ձեր փոխարեն մենք գնանք Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին։ Մեր թմրանյութի թեստն է դրական, ոչ թե COVID-ի։
ԱԺ մի խումբ պատգամավորներ»։
«Փաստորեն, սրա նպատակը ոչ թե երեք նախագահների հետ բանավիճելն էր, այլ նրանց` COVID-ով վարակելը»։
«Բժշկական եզրակացություն
«Ամառանոցում ցուրտ լինելու, ինչպես նաև Իջևանից ցախի վառարանն ուշացնելու պատճառով, թուլացել է հիվանդի դիմադրողականությունը և նա ավել հեշտությամբ է վարակվել տգետների դպրոցից բերված վիրուսով։ Հիվանդության խորացման վրա մեծ ազդեցություն է թողել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը և դրան Իլհամ Ալիևի մասնակցությունը։
Հիվանդությունը հատկապես ծանր հետեւանքներ է թողել հիվանդի հոգեկան վիճակի վրա։ Նրան պարուրել է դավաճան կապիտուլյանտի զգացողությունը, որի հետևանքով հիվանդի մոտ առաջացել են հայրենիքն ազատագրող Արցախի հերոսների հետ հանդիպելու անկառավարելի ցանկություններ»»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more