
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է…
Ճիշտ ասած, երբեք օլիգարխների ֆանատ չեմ եղել: Այսօր էլ, մեղմ ասած, ուշքս չի գնում նրանց համար: Բայս ես ուզում եմ խոսել նրանց մարդկային կերպարի մասին, օրինակ բերելով, ընդամենը մեկ էպիզոդ: Երբ Խաչատուր Սուքիասյանից խլում էին «Բջնին», Գագիկ Ծառուկյանը ոչ միայն դատապարտեց այդ պրոցեսը, այլև հանրայնորեն հայտարարեց, որ «ինքը չի գնի այդ գործարանը, ուրիշին էլ խորհուրդ չի տալիս»: Ի դեպ այդ ժամանակ Խ.Սուքիասյանն ու Գ. Ծառուկյանը դեռ շատ հեռու էին խնամիներ լինելուց: Այսօր երբ Ծառուկյանից են խլում տարբեր բիզնեսներ, ոչ միայն պարոն Սուքիասյանի ձայնը չի լսվում, այլ տպավորություն է, որ նա ընդհանրապես կորել է: Հետևությունները թողմում եմ ձեզ…


