«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի՝ 2026 թվականի տարեկան զեկույցի կարևորությանն է անդրադարձել՝ նշելով՝ Ադրբեջանին ընդգրկել են հատուկ դիտարկվող երկրների շարքում՝ օկուպացված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունների համար։
Շուշանյանն ընդգծել է՝ հատուկ անդրադարձ է արվել նաև ՀՀ գործող իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող արշավին, հոգևորականների և աշխարհիկ անձանց ձերբակալություններին։
«Երբ ձերբակալվածներից՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանը նշում է, որ մենք պետք է մեր եկեղեցին պետք է պաշտպանենք մեր ձևով, այդ ձևի մեջ մտնում է նաև միջազգային գրագետ աշխատանքը, ինչպես նաև իրականությունը բարձրաձայնելու խիզախությունը»,- ասել է Լիլիա Շուշանյանը։


