▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ պատմական ձեռքբերումն եղեռն է, իսկ ազգային կերպարը` Գիքորը

20-րդ դարի առաջին ցեղասպանությունից անցավ հարյուր տարի: Այն ցավալի ու ռեգեներացիայի չենթարկվող վերք է հայերի համար:

Բոլոր հնարավոր հարթակներում՝ թե՛ միջազգային, թե՛ ներքին խոհանոցային արիշվերիշային, հայ ազգը չի դադարում ցույց տալ իր վերքը, պարծենալու չափ սիրահարվել է սեփական ողբին, հպարտության դրոշի պես ծածանում է իր գլխավերևում և պատրաստ է հանել այն սրիկայի աչքը, ով կփորձի ժխտել իր ցավը:

Եվ այսօր աշխարհում հային ճանաչում են հենց իր եղեռնով:

Հետաքրքիր է, եթե «Ֆրանսիա» հատուկ անունը ընթերցողի կամ ունկնդրի ուղեղում ասոցացվում է Էյֆելյան աշտարակի, Նապոլեոնյան արշավանքները՝արկածախնդրության և անսանձ փառասիրություն , Իտալիան` Պիզայի աշտարակի, Հուլիոս Կեսարի, մաֆիոզների, Գերմանիան` նորագույն ավտոմեքենաների, դասական երաժշտության, ճշտապահության ու պատասխանատվության, ապա Հայաստանի Հանրապետության դեպքում այն հակասական է:

Ճիշտ է, խրոնիկ ազգայնամոլները կարող են պնդել, որ մենք ունենք համամարդկային արժեքներ, և կարող են անգամ թվարկել մի քանիսը, սակայն իրականությունը միշտ տարբերվում է մարդու զգացմունքային և երևակայական աշխարհից: Իրականում հայի կերպարը արդեն մի քանի դար է՝ Հովհաննես Թումանյանի Գիքորի կերպարից այն կողմ չի կարողնում անցնել:

Գիքորները ամենուր են` Լոս Անջելեսում, Մոսկվայում, Մարսելում, Տորոնտոյում, Երևանում, Գյումրիում, Արցախում:

Եվ իրական Գիքորի կերպարին բնորոշ՝ նրանք միայն կորողանում են «էստի՜ համեցեք» գոռալ, մեկ մետր կտորը մեկ ու կեսի տեղ սաղցնել, խաբել, գցել, մատնել,գողություն անել:

Օտար երկրներում ապրած կամ այս պահին ապրող ցանկացած մեկը արյան հուշումով է ճանաչում հայի այս՝ եղեռնամոլ և Գիքոր տեսակը:

Եվ հենց նրանք են ընտրություններին ընտրակաշառքով մի փոր հաց ուտողները, ութսուն հազար դրամի համար ոստիկանության շարքեր մտնողներն ու մահակներով ազատամարտիկ ծեծողները:

Նրանք են արժանացել եղեռնին և մինչև այսօր արժանանում են դրան:

Սիրտս ցավում է միայն այն փոքրիկ հրեշտակակերպ հայ մանուկների համար, ովքեր մեծանալու են մի հասարակության մեջ, որը չի էլ ունեցել արժեհամակարգ, որտեղ ոչ մեկը չգիտի էլ իր ապագան, անցյալը, ներկան, շարժվում է հոտի պես՝ մահակների ցավից ու բռնապետների հայհոյանքներից դրդված…

 

Հովհաննես Եսայան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more