|
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախցին 30 տարի է կռվել: Ընդ որում կռվել է երկու ֆրոնտով` մի կողմից Ադրբեջանն էր, մյուս կողմից` Հայաստանում աշխատող գործակալական ցանցը և այդ ցանցը սպասարկող կենդանիները: Ամեն անգամ, երբ մի կենդանին պնդում էր, որ Արցախը բեռ է ՀՀ բյուջեյի վրա, որ հայաստանցի զինվորներին վատ են վերաբերվում Արցախում, կամ օրինակ, որ Մարտակերտում սպան իբր թե չորս զինվոր ա բռնաբարել, Հայաստանում էդ կենդանիներին չէին պատժում, ու թողնում էին Արցախը միայնակ բոյ տա: Մինչդեռ, անկախ այդ ամենից, Արցախում զորամասերը միշտ եղել են ամենակարգապահը, սնունդը՝ լավագույնը: Արցախցի տղամարդկանց մոտ 5%-ը զոհվել մեզ բոլորիս պաշտպանելով, ևս մոտ 10%-ը վնասվածք է ստացել, ևս մոտ 50%-ը մասնակցել պատերազմներին, ծառայել են բանակում գրեթե բոլորը: Համեմատության համար պատկերացրեք, որ Հայաստանից ոչ թե 10,000 մարդ կյանքը տար մարտի դաշտում, այլ 150,000... |
Երբ մի կենդանին պնդում էր, որ Մարտակերտում սպան իբր թե 4 զինվոր ա բռնաբարել, ՀՀ-ում էդ կենդանիներին չէին պատժում, ու թողնում էին Արցախը միայնակ բոյ տա․․․ Արթուր Դանիելյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


