▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ բռնություն կա, քաղաքականությունը վերջանում է...

 

Շանթ Հարությունյանի գործի մասին շատ եմ գրել: Նախ Շանթն ինձ հարազատ անձնավորություն է. նրա հետ բազմաթիվ անգամներ զրուցել եմ տարբեր թեմաներով: Եվ հետո՝ հավատում եմ Շանթի անկեղծությանը. նա իսկապես անձնական շահ չէր հետապնում եւ ուզում էր, որ երկրում փոփոխություններ լինեն:Ավելին, կարծում եմ, որ դատավարության ընթացքում Շանթի շատ քաղաքական հայտարարություններ ավել ադեկվատ են իրավիճակին, քան իրենց քաղաքական համարող մարդկանց վարքագիծը:

Այնուամենայնիվ, չեմ հասկանում՝ ինչո՞ւ Շանթն ընտրեց ընդվզելու անընդունելի տարբերակը, եթե նույնիսկ ընդունենք այն վարկածն, որ ոստիկանությունը դիմել է պրովակացիայի: Շանթ Հարությունյանը հիմա էլ ակնհայտորեն խարախուսում է բռնությունը: «Նրանց պետք է համարժեք պատասխան տալ՝ դուբինկով կխփեն, դուբինկով կխփենք»,-այսօր դատարնում հայտարարել է նա:

Քաղաքականությունըը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է բռնությունը:
Սա աքսիոմա է, որը կուզեի, շատ կուզեի, որ ընակալելի լիներ նաև Շանթի համար: Հակառակ պարագայում՝ նրա լուսավոր մտքերը կորցնում են իրենց բովանդակությունը...

Սուրեն Սուրենյանց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more