▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ասֆալտը քանդվում է կոռուպցիայից, բայց մեղադրում են աղին․․․Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքան  գրառումը՝ կից տեսանյութով․ «Երբ ասֆալտը քանդվում է կոռուպցիայից, բայց մեղադրում են աղին։

Համաձայն փաստաթղթերի՝ ասֆալտը պետք է փռեն 5 սմ, բայց փոխարենը փռել են 4 սմ հաստությամբ՝ առանց նորմալ բիտումի ու խտեցման, ու հենց իրենց կոռուպցիայով փռած ասֆալտը, երբ քանդվում է, ասում են՝ աղն է մեղավոր։

Էլ չեմ խոսում նրա մասին, որ եթե նորմալ խտեցում տային, ասֆալտը 4 սմ փոխարեն կարող էր դառնալ 2-3 սմ՝ 4 սմ-ի փոխարեն։

 Էլ չեմ էլ խոսում Գայի պողոտայի 3 ամիս առաջ արված գծանշման մասին, որը ձյան հետ անհետացավ, այն դեպքում, երբ գծանշումը պետք է լիներ տերմոպլաստե։

 Էլ չեմ էլ խոսում, որ Գայի պողոտայի ասֆալտը նորմալ վիճակում էր․ ամբողջ 50,000 քմ Գայի պողոտայի ասֆալտ անելու կարիք չկար, բայց դե` ասողին լսող էր պետք։

Գայի պողոտայի վերաբերյալ իմ հրապարակած տեսանյութը՝ ստորև։

Նիկոլ Փաշինյան, եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more