▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ անհրաժեշտ է, իշխանության հետ է լավ, երբ անհրաժեշտ է, ընդդիմության հետ է լավ»

ԱրմԼուր.am-ը գրում է․ «Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպած «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: Հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

Ուսումնասիրելով՝ ովքեր են «Իմ Քայլը» հիմնադրամի նվիրատուները՝ ArmLur.am-ը հետաքրքիր փաստեր է արձանագրում։

Այսպիսով՝ «Իմ Քայլը» հիմնադրամի երեկույթին մասնակցել է Գաբրիել Չեմբերջյանը, որը 2019 թվականին ևս մասնակցել է դրամահավաքին, որի ընթացքում նվիրատվության չափը սկսվում է 1000 դրամից, ոչ թե մեկ միլիոնից։

Այդ ժամանակ հանգանակել էր 25 հազար ԱՄՆ դոլար։ Հարկ է նշել, որ Գաբրիել Չեմբերջյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադիր-նախագահ Գաբրիել Ջեմբերջին է։

«Իմ քայլը» հիմնադրամի վերջին դրամահավաքին Չեմբերջյանը նվիրաբերել է 50 հազար դոլար։

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն հիմնադրվել է 2010 թվականի հուլիսի 20-ին, որի 40 տոկոս բաժնետերը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն է։

2018 թվականին «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի մյուս՝ 20 տոկոսի, սեփականատերը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ է, ընկերության մնացած 20 տոկոսը պատկանում է Լիլիթ Բագրատյանին, ով ընկերության հիմնադիր Գոռ Առաքելյանի մայրն է։

ՊԵԿ-ի քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարել է խուզարկություններ, որից արդյունքների մասին, համաձայն «Հետք»-ի հրապարակման, կոմիտեից տվյալներ չեն հաղորդել։

Համաձայն մամուլի հրապարակումների՝ Գաբրիել Ջեմբերջյանի մասնակցությամբ ընկերությունը 300 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գաբրիել Ջեմբերջյանը ժամանակի թելադրանքի մարդ է, երբ անհրաժեշտ է, իշխանության հետ է լավ, երբ անհրաժեշտ է, ընդդիմության հետ է լավ։ Իսկ Աննա Հակոբյանի կազմակերպած երեկույթի մասնակցությունը մեկ նպատակ ուներ՝ կարճել քրեական գործերը»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more