|
ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի՝ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը փակվում է․ այս մասին գրում է «Առավոտ»-ը։ Ըստ լրատվականի՝ փակման մասին տեղեկությունը պատահաբար իմացել են ամբիոնի վարիչ Համլետ Բադալյանից։ «Մեծ գիտխորհուրդն արդեն ընդունել է այդ որոշումը, հոգաբարձուների խորհուրդը չեմ կարծում, թե չի հաստատի, և դրանից հետո հարցը կփակվի»,-ասել է Բադալյանը: Ստացվում է, փաստորեն, ամբիոնը տարրալուծվելու է մի քանի այլ ամբիոնների միջև։ լրատվականը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել նաև ԵՊՀ Մամուլի խոսնակ Քնար Միսակյանից: «ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում նաև ամբիոններ են միավորվելու, բայց այս պահի դրությամբ նոր ստեղծվող ամբիոնների անունները դեռևս հստակեցված չեն: Նախագիծը ներկայացվել է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը»,- ասել է խոսնակը։ |
ԵՊՀ-ում որոշել են փակել Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած ամբիոնը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


