▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ում նորմալ դասախոսների փոխարեն բերում են կիսագրագետ երկոտանիների. Գևորգ Պետրոսյան

ԵՊՀ-ում նորմալ դասախոսների փոխարեն բերում են կիսագրագետ երկոտանիների. Գևորգ Պետրոսյան

«Մասնագետին լսարանից վտարել, նրա փոխարեն բերել մի կիսագրագետ երկոտանու, սա չի բխում ուսանողների շահերից»,- ԵՊՀ-ից քաղաքական դրդապատճառներով հեռացված դասախոսների ասուլիսի ժամանակ հայտարարեց Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ իրենք լսարանում երբեք քաղաքական գործունեությամբ չեն զբաղվել. «Ես կյանքում լսարանում քարոզ չեմ արել, մենք իրականացրել ենք բացառապես մասնագիտական գործունություն»,- հավելեց նա:

***

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց լրագրողների հարցերին  պատասխանել են ԵՊՀ-ից հեռացված դասախոսները: «Իրենց գաղափարների, հայացքների, հանրային գործունեության համար վերջին շրջանում աշխատանքից ազատված կամ ուսումնական պատշաճ բեռնվածությունից զրկված դասախոսները, նշված հանգամանքին գնահատական կտան, իրենց ու իրենց ուսանողների ոտնահարված իրավունքների վերականգնման և խտրականության նոր դրսևորումների կանխարգելման համար պայքարի մոտեցումները կներկայացնեն»,- ավելի վաղ գրել էր Մենուա Սողոմանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more