▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրություններից հետո հոսանքի սակագինը միանշանակ բարձրանալու է. Դավիթ Ղազինյան

Ունենք հիմնավոր կասկած, որ ամեն ինչ արվել է, որպեսզի մինչև 2026թ.-ի ընտրությունները հոսանքի սակագինը չթանկանա. ասուլիսին հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Այդ իսկ պատճառով միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը թանկանալու է»,- ասաց նա։

Նա հիշեցրեց, որ նույն գործելաոճի մեջ են, երբ մինչև 2021թ.-ը հպարտ քաղաքացիներին և բոլոր վարչապետներին ինչ հույսեր ու խոստումներ էին տալիս, և ինչ եղավ նրանց հետ 21-ից հետո։

«Կարծում եմ՝ նույնը սպասում է 26-ից հետո»,- ասաց նա։

***

«Մենք ինֆորմացիա ունենք, որ 40 տոկոսով աճել է վթարների քանակը: Հիմա հայտարարվում է, որ չի աճել»,- ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնաով ՀԷՑ-ում տեղի ունեցող վթարներին: Նա նշել է, որ ՀԷՑ-ում երկիշխանություն է. «Մենք ամեն ինչ գիտենք: Կեղծում են, հանձնաժողովն էլ որևէ բանի վրա ուշադրություն չի դարձնում, որի արդյունքում ունենք համատարած սուտ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more