▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրություններից առաջ ՆԳՆ-ում պարգեւատրումներ են եղել

«Իշխանություն» լրատվականը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ ընտրություններից ընդառաջ Ներքին գործերի նախարարության մի շարք աշխատակիցներ պարգևավճարներ են ստացել։

«Մեր տեղեկություններով՝ պարգևատրվել են միայն «ընտրյալերը», մինչդեռ բազմաթիվ շարքային ոստիկաններ որևէ հավելավճար չեն ստացել։

Հատկանշական է, որ տեղեկությունը ՆԳՆ-ից չեն հերքել։ Գերատեսչությունից միայն առաջարկել են պաշտոնական գրավոր հարցում ուղարկել, ինչը փաստացի չի հերքում պարգևավճարների տրամադրման մասին տեղեկությունը, իսկ գրավոր հարցման անհրաժեշտությունն ինքնին կորում է։

Ինչո՞ւ են պարգևավճարները բաժանվել ոչ թե տարվա արդյունքների ամփոփումից հետո կամ որևէ ծառայողական բացառիկ ձեռքբերման համար, այլ հենց ընտրական գործընթացի նախաշեմին։ Ընտրություններից առաջ ուժային կառույցների աշխատակիցների ֆինանսական խրախուսումը հավատարմության, ներքին վերահսկողության ուժեղացման եւ առաջիկա քաղաքական գործընթացներում առավել ակտիվ ծառայության նպատակ ունեն։

Հենց ոստիկանությունն է ընտրական շրջանում դառնում ամենաակտիվ պետական մարմիններից մեկը՝ ապահովելով հանրային կարգը, ուղեկցելով քաղաքական միջոցառումները և արձագանքելով ընտրական գործընթացների հետ կապված միջադեպերին»,-գրում է սկզբնաղբյուրը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more