▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրի վարորդներին տեսանկարահանո՞ղ ՍՊԸ-ն. «ՀԺ»

«Իշխանական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որ ՀՀ ավտոմայրուղիներն ու ճանապարհները ծածկել է տեսանկարահանող սարքերով պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը։

 

ԸՕ-ի քննարկումների ժամանակ ընդդիմության պահանջներից մեկն Էլ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն Է, որպեսզի ընտրության պրոցեսը մի քանի տեսախցիկով 24 ժամ ուղիղ հեռարձակվի և պահպանվի, հնարավորության տալով միջադեպերի տեսագրությունները հետագայում օգտագործել որպես ապացույց։ Ըստ մեր տեղեկությունների, մասնավոր զրույցում «Սեքյուրիթի դրիմի» ներկայացուցիչը ասել Է, որ եթե նման որոշում կայացվի, իրենք կարող են կազմակերպել տեսախցիկների մոնտաժման և անխափան աշխատանքը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more