▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմությունը մտադիր է վերսկսել փողոցային պայքարը՝ համագործակցելով արտախորհրդարանական ուժերի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմությունն առաջիկայում մտադիր է վերսկսել փողոցային պայքարը. խոսքը, մասնավորապես, «Հայաստան» խմբակցության մասին է: Մեր տեղեկություններով՝ այս օրերին ընդդիմադիրները պարբերաբար հանդիպումներ են ունենում ու փողոցային պայքարի ծրագիրը քննարկում, թե ինչպես պետք է հասնեն գործող իշխանությունների հեռացմանը:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ ընդդիմադիրները, սկզբնապես, մտադիր են ակցիաները վերսկսել ապրիլից: Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին շրջանում պարբերաբար նաեւ այցելում են մարզեր ու հանդիպում բնակիչների հետ, քննարկում անվտանգային խնդիրները: Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումները նաեւ նպատակ ունեն մարզերի բնակիչներին եւս ներգրավել փողոցային պայքարի գործընթացին:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ փողոցային պայքարի շուրջ լայն կոնսոլիդացիա ձեւավորելու նպատակով քննարկումներ են ընթանում նաեւ արտախորհրդարանական տարբեր ուժերի եւ գործիչների հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more