▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիրները հրաժարվում են ԱԺ ամբիոնից արտաբերել «Նիկոլ Փաշինյանը *** է». Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ ընդդիմադիր պատգամավորները համառորեն հրաժարվում են ԱԺ ամբիոնից արտաբերել «Նիկոլ Փաշինյանը դավաճան է» պարզ նախադասությունը: Փոխարենը ականատես ենք լինում «կռուտիտների» մաստեր կլասերի:
Մեկը ասում է Նիկոլը ավելին է քան դավաճանը, մյուսը ասում է Նիկոլը դավաճանել է հեղափոխության արժեքներին, մեկ ուրիշ պատգամավոր հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանին պատմությունը կգնահատի որպես դավաճանի, մյուսները հիշեցնում են որ երկու տարի առաջ ԱԺ դահլիճում խառը խփոցու ժամանակ ի թիվս այլ վիրավորանքների խոռով գոռացել են նիկոլ դավաճան...
Երկու տարի է անցել վերջին հիշածս միջադեպից: Ահագին բան է փոխվել: Երկու տարի առաջվա խփոցուն մասնակցածներից շատերն այլևս պատգամավոր չեն: Փոխվել է նաև այն, որ այսօր որևէ մեկը չի կարող մոտենալ ԱԺ ամբիոնին ու արտաբերել ընդամենը 3 բառ «Նիկոլ Փաշինյանը դավաճան է»:
Պատճառն ըստ իս հետևյալն է: Նման հայտարարություն անողը իշխանության կողմից կենթարկվի խիստ պատասխանատվության, այլևս չի մասնակցի ԱԺ արտասահմանյան գործուղումներին, կզրկվի պարգևավճարից, իսկ միգուցե նաև պատգամավորական մանդատից:
Ինձ ու ինձ նման շատերին առաջնորդելու հավակնություններ ունեցողի համար չպետք է լինեն արգելված արտահայտություններ:
Այս գրառումից վրդովող պատգամավորներին կխնդրեմ ինձ որևէ բան անձնական նամականերով չփորձել բացատրել: Փոխարենը բարձրացեք ԱԺ ամբիոն և արտաբերեք այդ երեք բառը, ինչից հետո հրապարակային ներողություն կխնդրեմ այդ երեք սարսափելի բառերը արտաբերած պատգամավորից: Իսկ այն ինչ հիմա կատարվում է կոչվում է բուռն գործունեության իմիտացիա...
Ինչպես կասեր տարիներով ընդդիմադիր ձևացած Շիրակի փոխմարզպետուհին՝ ի գործ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more